National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
26.02.2014
Ազգային ժողովի քառօրյա նիստում
1 / 9

Փետրվարի 26-ին խորհրդարանը շարունակեց աշխատանքը: «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագծի քվեարկությունից առաջ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու որոշման նախագծին եւ մասնակցելու է ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իրենք եւս կմասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին, սակայն քվեարկելու են ձեռնպահ: Քվեարկության արդյունքում ԱԺ որոշման նախագիծն ընդունվեց:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քվեարկության դրեց նաեւ ՀՅԴ խմբակցության ներկայացրած «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Մինչ քվեարկությունը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական տեսանկյունից այս պահին հանձնաժողովի ստեղծումը չի ծառայի իր հիմնական նպատակին, ուստի խմբակցությունը դեմ է քվեարկելու: Քվեարկության արդյունքում ԱԺ որոշման նախագիծը չընդունվեց:

Այնուհետեւ պատգամավորները ողջունեցին Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարանում գտնվող եւ ԱԺ նիստի ընթացքին հետեւող Երեւանի համար 97 ավագ դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին:

Ազգային ժողովը շարունակեց քննարկել ՀԱԿ խմբակցության պատգամավորների հեղինակած «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին մարտի 1-ի դեպքերին եւ դրան հաջորդող իրադարձություններին, որոշման նախագծի դրույթներին, երկրորդ անգամ նման հանձնաժողով ստեղծելու նպատակահարմարությանը եւ նրա գործունեության ոլորտներին, նմանատիպ հանձնաժողովներ ստեղծելու միջազգային փորձի ուսումնասիրությանը եւ այլն:

ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի առաջարկով պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին 2008 թ.-ի մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեցին ԱԺ պատգամավորները: Կարեւորելով հանձնաժողովի ստեղծումը՝ Ստեփան Դեմիրճյանը եւ Հրանտ Բագրատյանը ընդգծեցին, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն մարտիմեկյան իրադարձությունների մեղավորները: Հովհաննես Մարգարյանը առաջարկեց խորհրդարանական լսումներ կազմակերպել եւ մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ: Գուրգեն Արսենյանը նշեց, որ նախորդ հանձնաժողովը բազմաթիվ հարցերի պատասխաններ տվել է, սակայն դեռեւս կան հարցեր, որոնց պատասխանները ստանալու ակնկալիք հանրությունը դեռեւս ունի:

Հարցի քննարկումը կշարունակվի փետրվարի 27-ի ԱԺ նիստում:

ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով` չորեքշաբթի օրվա վերջին նիստում կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am